Լճաշեն գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին:
Նախկինում կրել է Պորտակ, ապա Օդաքլու անունը: Լճաշեն է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:
Այս գյուղը նախկինում մաս է կազմել Հրազդանի՝ Ախտայի շրջանի բնակավայրերի:
Սևանի շրջանը կազմավորվել է 1937 թ. դեկտեմբերի 31-ին՝ 388 քառակուսի կիլոմետր տարածության վրա:
Նախախորհրդային և խորհրդային շրջանի առաջին տասնամյակներում Լճաշենը եղել է Սևանի ավազանի և Հայաստանի խոշոր բնակավայրերից:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լճաշենի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 379 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 882 հոգի, որից 879-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ՝ իսլամ,
1886 թվական – 1.298 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1.719 հոգի, որից 1697-ը՝ հալ, 22-ը՝ իսլամ (համառուսական՝ ցարական մարդահամար),
1908 թվական – 2.174 հոգի,
1914 թվական – 2.423 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 2.258 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 2.341 հոգի,
1919 թվական – 2.718 հոգի,
1922 թվական – 2.478 հոգի,
1926 թվական – 2.810 հոգի, որից 2.808-ը՝ հայ, 2-ը՝ եզդի (ԽՍՀՄ առաջին մարդահամար),
1931 թվական – 3.086 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝
https://www.aniarc.am/2021/08/16/hrazdan-akhta-1831-villages-korkotian/
Կարդալ և դիտել նաև՝












