Ռոբասերժական կլանի անդամների իսկական տեղը կալանավայրերն են. Միացյալ Հայաստան

1672

Հայտարարություն

Հաշվի առնելով ներքաղական օրեցօր լարվող վիճակը կապված հակահեղափոխության հետ Միացյալ Հայաստան կուսակցությունը փաստում է, որ հակահեղափոխության գլխավոր դերակատարները ռոբասերժական կլանի անդամներն են՝ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թալանել, կեղեքել և ահաբեկել են Հայ ժողովրդին:

Նրանք, հիմնականում լինելով ծագումով արցախցի, ամեն տեսակ հանցագործություն կատարելուց բացի, նաև ամբողջ ընթացքում մեծ հարված են հասցրել արցախցու բարի համբավին:

Սիրելի ժողովուրդ, Միացյալ Հայաստան կուսակցությունը կոչ է անում Ձեզ չգնալ սադրանքիների ու չհավատալ հոգեվարքում գտնվող ռոբասերժական կլանի տարատեսակ վիտալիկների և այլոց հոխորտանքներին:

Հայ ժողովուրդը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ մերժել է այդ կլանին և իր բոլոր անդամներին: Նրանց իսկական տեղը կալանավայրերն են և համոզված ենք, որ նրանց այնտեղ հայտնվելու հանգամանքը միայն ու միայն ժամանակի հարց է:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում Հայ ժողովրդի արցախյան հատվածին թավշյա հեղափոխության շարունակությունը Արցախում իրականացնել առաջիկայում կայանալիք ընտրությունների միջոցով՝ ընտրելով անաչառ իշխանության մաս չկազմող և ժողովրդի ու պետականության ճակատագրով մտահոգ թեկնածու, դրանով իսկ վերջակետ դնելով հակահեղափոխությանն ու բոլոր տեսակի սպառնալիքներին:

Միացյալ Հայաստան կուսակցություն

Արցախ, 10 հոկտեմբեր, 2019

Դիտել նաև՝

Արցախի գործող և Հայաստանի նախկին իշխանությունները համախմբվել են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Վահան Բադասյան