Բաքուն վճռականորեն դատապարտում է Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ»

947

Պաշտոնական Բաքուն վճռականորեն դատապարտում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում արած հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, ի պատասխան, ասել է. «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է: Դա մեր պատմական և անբաժանելի հողն է»:

Նրա խոսքով՝ նման «սադրիչ» կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին:

«Թող ոչ մեկը չկասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»,- ըստ Ազատության, ասել է Հաջիևը: