Արցախում օգոստոսի 6-ին մեկնարկում են 7-րդ Համահայկական խաղերը։ Օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին։ Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 10 000 հոգի է տանելու Փաշինյանի հանրահավաքին։ Արցախում 2020-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի կառավարությունը որևէ թեկնածուի բացահայտ աջակցություն չի ցուցաբերում։ Ի՞նչ պատասխանատվություն կստանձնի Արցախի ղեկավարությունը Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում 2020-ի ապրիլի ընտրություններից հետո։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Լենինի արձանի ապամոնտաժումը. Երևան, 1991 թվականի ապրիլի 13
1991թ. ապրիլի 13-ին Լենինի արձանն ապամոնտաժվեց:
Երեւան, ապրիլի 13: /ՏԱՍՍ-ի թղթ. Տ.Լիլոյան/: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվել է Վ.Ի.Լենինի արձանը:
Արձանը հանելու մասին...
«Հավանական եմ համարում նոր պատերազմ, որտեղ մենք կպարտվենք և կկորցնենք ամեն ինչ». 30 մարտի,...
Թաթուլ Հակոբյան․ «Արցախում ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում»:
Ազատության հետ այս զրույցը կայացել է 2017թ մարտի 30-ին:
Իլհամ Ալիևի որդին բանակ է գնացել. Նիկոլ Փաշինյան, 2018 թվականի հոկտեմբեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ելույթը ունեցել է 2018թ հոկտեմբերին՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական հանրահավաքում:












