Ձորակապ գյուղը Անի համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Ձորակապ գյուղից և Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան (Նորշեն, նախկինում՝ Խարկով), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Նախկինում և մինչև 1935 թվականի հունվարի 3-ը ունեցել է Բողազքյասան անունը:
Ձորակապը Մարալիկին կից է, գտնվում է Գյումրիից 26 կիլոմետր հարավ:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ձորակապի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 182 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 567 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 626 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 836 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 1041 հոգի,
1914 թվական – 1032 հոգի,
1916 թվական – 935 հոգի,
1919 թվական – 975 հոգի,
1922 թվական – 1038 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 962 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1122 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Ձորակապն ունեցել է.
1939 թվական – 908 հոգի,
1959 թվական – 658 հոգի,
1970 թվական – 878 հոգի,
1979 թվական – 961 հոգի:
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:
Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին












