Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը իր հրատարակած գրքերը վաճառքից զատ նվիրաբերում է նաև Հայաստանի մարզային և քաղաքային գրադարաններին:
Օգոստոսի 1-ին կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Արտաշատ քաղաքում գտնվող Արարատի մարզային գրադարանին է նվիրել հետևյալ գրքերը.
Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»
Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն»
Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը»
Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները»
Հովհաննես Քաջազնունի– «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»
Սիմոն Վրացյան– «Խարխափումներ»
Թաթուլ Հակոբյան – «Կանաչ ու սև. արցախյան օրագիր»
Թաթուլ Հակոբյան – «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»:
Առաջիկա ամիսներին ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերը հասանելի կլինեն նաև մարզային ու քաղաքային այլ գրադարաններում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն












