Հայագիտական հատորների նոր խմբաքանակ՝ Լիտվայի ազգային գրադարանին

515

Հուլիսի 29-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան, որտեղ հանդիպեց տնօրեն Ռենալդաս Գուդաուսկասին։

Ողջունելով դեսպան Մկրտչյանին՝ Ռենալդաս Գուդաուսկասը բարձր գնահատեց դեսպանության և Լիտվայի ազգային գրադարանի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն առաջիկայում ավելի կխորանա և կներառի համագործակցության նորանոր ոլորտներ։ Պրոֆ․ Գուդաուսկասը նաև նշեց, որ ամենաջերմ տպավորություններով է վերադարձել Երևանից, որտեղ վերջերս մասնակցում էր «Հիշողության կերպարանքները» խորագիրը կրող միջազգային սեմինարից։

Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց դեսպանության առաջիկա միջոցառումները, քննարկվեցին մոտ ապագայում համատեղ նախաձեռնությունների կազմակերպման հնարավորությունները և Հայաստանի ազգային գրադարանի հետ կապերի զարգացման հեռանկարները։

Ձևավորված բարի ավանդույթի համաձան՝ դեսպան Մկրտչյանը Լիտվայի ազգային գրադարանին նվիրեց Հայոց պատմությանը և մշակույթին նվիրված գրականության հերթական խմբաքանակը։