Ոսկեհասկ գյուղի բնակչությունը 1886-1989 թվականներին. Շիրակի մարզ

4116

Ոսկեհասկ գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1494 մետր, Գյումրիից 5 կիլոմետր արևմուտք հեռավորության վրա:

Սահմանակից է ժամանակակից Թուրքիային, ինչպես նաև Ախուրիկ, Հայկավան և Առափի գյուղերին: Նախկինում ունեցել է Մոլլամուսա, Մուսական անվանումները: Ոսկեհասկ է վերանվանվել 1946-ին:

Առաջին անգամ մարդահամար այս գյուղում անց է կացվել 1886-ին. գյուղը բնակեցված է եղել կարափափախներով: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրող կարափափախները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները):

Կարսի մարզի մուսուլման բնակչությունը հիմնականում կարափափախ էր և քուրդ նախքան 1920-ը, երբ այն գրավվեց ՀՀ-ից և միացվեց Թուրքիային:

Ոսկեհասկ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ….

1873 թվական – ….

1886 թվական – 462 հոգի, բոլորը՝ կարափափախ

1897 թվական – 591 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական671 հոգի

1914 թվական – 762 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – ….

1916 թվական – ….

1919 թվական – մարդահամար անց չի կացվել

1922 թվական – 737 հոգի, որից 721-ը՝ հայ, 16-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 1203 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1645 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Ոսկեհասկը ունեցել է.

1939 թվական – 1923 հոգի

1959 թվական – 2093 հոգի

1970 թվական – 2327 հոգի

1979 թվական – 2362 հոգի:

1989 թվական – 2558 հոգի:

Այսօր Ոսկեհասկը ունի շուրջ 2000 բնակիչ:

Խորհրդային շրջանում Ոսկեհասկը Ախուրյանի շրջանի գյուղերից է եղել:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել և կարդալ նաև՝