Վահրամաբերդ գյուղի բնակչությունը 1831-1931թթ և խորհրդային տարիներին. Ախուրյանի շրջան

4466

Վահրամաբերդ գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1600 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Նախկինում ունեցել է Գանլըճա, Խանլըճա Ներքին, Կանլիջա Ներքին, Ղալանջա Փոքր, Ղլնիջան, Մարմաշեն, Վագրամաբերդ անվանումները: Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թ ապրիլի 26-ին ի հիշատակ 10-11-րդ դդ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու: Գյուղի շրջակայքում պահպանվել է Մարմաշենի վանքը, Վահրամաշեն ավերակ բերդը, Ախուրյան գետի վրա 13-րդ դարում կառուցված կամրջի մնացորդները:

Վահրամաբերդ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 247 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 389 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 460 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 466 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական600 հոգի

1914 թվական – 551 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 660 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 458 հոգի

1919 թվական – 440 հոգի

1922 թվական – 261 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 272 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 619 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Վահրամաբերդը ունեցել է.

1939 թվական – 538 հոգի

1959 թվական – 602 հոգի

1970 թվական – 747 հոգի

1979 թվական – 752 հոգի

1989 թվական – 919 հոգի:

Խորհրդային շրջանում Վահրամաբերդը Ախուրյանի շրջանի գյուղերից է եղել:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Կարդալ և դիտել նաև՝