Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել
| ԵՐԵՎԱՆ, 17-ը հուլիսի, 2019թ.– Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: Այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում: Ըստ զեկույցի, թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվացեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում: Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում: Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավիլի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում: Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը: Զեկույցի համաձայն, ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.am կայքը: |
| Կարևոր փաստեր և ցուցանիշներ՝2018թ. աշխարհում քաղցած մարդկանց թիվը՝ 821.6 միլիոն (կամ յուրաքանչյուր 9-ից մեկը)Ասիայում՝ 513.9 միլիոնԱֆրիկայում՝ 256.1 միլիոնԼատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում՝ 42.5 միլիոնՑածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 20.5 միլիոն (յուրաքանչյուր 7-ից մեկը)Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների քանակը (իրենց տարիքի համար ցածր հասակ ունեցող)՝ 148.9 միլիոն (21.9%)Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող)՝ 49.5 միլիոն (7.3%)Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների քանակը (իրենց հասակի համար ավել քաշ ունեցող)՝ 40 միլիոն (5.9%)Գերքաշություն ունեցող դպրոցական տարիքի երեխաների և պատանիների թիվը՝ 338 միլիոնՃարպակալություն ունեցող չափահասների թիվը՝ 672 միլիոն (13% կամ յուրաքանչյուր 8-ից մեկը) |












