2020 թվականի ապրիլին Արցախում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ակտիվ գործունեություն են ծավալում՝ աջակցություն ակնկալելով նաև Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններից։ Սպասվում է, որ այս ընտրությունները կլինեն մրցակցային, ազատ և թափանցիկ։ Հայաստանի իշխանությունները դեռևս հակված չեն աջակցելու որևէ անհատի կամ կուսակցության։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արցախում նորաստեղծ Միացում միավորման անդամներից Գագիկ Ավանեսյանի հետ։ Այս միավորումը թեև չի հստակեցրել, թե ում է առաջադրելու նախագահի թեկնածուի պաշտոնում, սակայն նրա անհատ անդամները հակված են համախմբվել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի շուրջ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
1992-ի հուլիս-օգոստոսին, ընդդիմությունը պահանջում էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը
Այս նկարահանումը արվել է 1992-ի օգոստոսի կեսերին, երբ Հայաստանն ու Արցախը կորցրել էին Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի մի մասը և Արծվաշեն գյուղը Հայաստանի...
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում. 13 օգոստոս, 1994թ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1994թ օգոստոսի 13-ին՝ Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում: Այս օրերին ՀՀ առաջին նախագահը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր, հանդիպում...
Վազգեն Սարգսյանը և լրագրողները Արծվաշենում՝ հրետակոծության տակ. 7 օգոստոս, 1992թ
1992թ օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրեց Ադրբեջանի տարածքում ՙկղզյակի՚ վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու...
Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության մայրամուտը (ֆիլմ երրորդ)
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը՝
Ալտեռայի հետ համագործակցությամբ,
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և
Եւրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ
Ներկայացնում է Թաթուլ Հակոբյանի ֆիլմաշարը
ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ 1918-1921թթ
ՖԻԼՄ ԵՐՐՈՐԴ ՍԵՒՐ, ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ, ԿԱՐՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ...











