Ախուրիկի բնակչությունը 1886-1931 թվականներին և խորհրդային տարիներին

2995

Ախուրիկը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, Շիրակի հարթավայրում՝ ծովի մակարդակից 1462 մետր բարձրության, Գյումրիից 5 կմ հեռավորության վրա, սահմանակից է Ոսկեհասկ, Ղարիբջանյան և Գետք գյուղերին, ինչպես նաև արևմուտքից՝ Թուրքիային:

Ախուրիկով է անցնում Գյումրի-Կարս ճանապարհը և երկաթուղին, որոնք երկուսն էլ փակ են թուրքական կողմից:

Ախուրիկը նախկինում ունեցել է Ղարաքիլիսա Թուրքի անունը և վերանվանվել է 1935 թվականի հունվարի 3-ին:

Նախախորհրդային և խորհրդային շրջանում, մինչև 1950 թվականը, Հայաստանում Ղարաքիլիսա անունով մի քանի բնակավայր է եղել:

Որպեսզի շփոթ չլինի, ներկայացնենք դրանք՝ նշելով նաև այսօրվա անունները.

Ղարաքիլիսա – Հարթավան, Ապարանի շրջանում,

Ղարաքիլիսա Թուրքի – Ախուրիկ, Ախուրյանի շրջանում,

Ղարաքիլիսա Մեծ – Կիրովական, ապա՝ Վանաձոր,

Ղարաքիլիսա Փոքր– Ազատան, Ախուրյանի շրջանում,

Ղարաքիլիսա 3-րդ – Ձորաշեն, Ղուկասյանի, այսօր՝ Աշոցքի շրջանում:

Ախուրիկի բնակչությունը այսօր 1000-ի սահմաններում է:

Ախուրիկի բնակչության մասին հստակ տվյալ առաջին անգամ հանդիպում է 1886 թվականին: 20-րդ դարի հայ նշանավոր ազգագրագետ Զավեն Կորկոտյանը նշում է 410 թիվը, որոնք ոչ հայ են, ոչ՝ իսլամ: Կորկոտյանը նրանց դնում է “այլ” դասակարգման տակ:

Ախուրիկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1886 թվական – 410 հոգի, բոլորը՝ այլ,

1897 թվական – 484 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1904 թվական554 հոգի,

1914 թվական – 911 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1922 թվական – 595 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 739 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 720-ը՝ հայ, 19-ը՝ ռուս,

1931 թվական – 930 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային Միության տարիներին գյուղը ունեցել է․

1939 թվական – 1119 մարդ

1959 թվական – 941 մարդ

1970 թվական – 1137 հոգի

1979 թվական – 1107 հոգի

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2021/10/25/akhurian-region-population-1831-korkotian/