1918-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործել են 11 տպարաններ, որոնցից՝
Երևանում – 4 հատ,
Ալեքսանդրապոլում, այսօր՝ Գյումրի – 3,
Վաղարշապատ – 1,
Նոր Բայազետ, այսօր՝ Գավառ – 1,
Գորիս – 1,
Կարս -1 հատ:
Տպագրական գործը գտնվում էր անմխիթար վիճակում, քանի որ սարքավորումները հին էին, չէին բավականացնում անհրաժեշտ քիմիական ներկերը, սուղ էր թղթի վիճակը: Միայն Երևանի Ուրարտու հրատարակչության տպարանն էր, որ համապատասխանում էր ժամանակի պահանջներին:
1918-1919 թթ. հանրապետության տարածքում հրատարակվել են 43 անուն թերթեր:
Աղբյուրը՝ Գուրգէն Վարդանեան, «Մշակոյթը Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում» (1918-1920), Անթիլիաս, 1919, էջ 193-204
Լուսանկարում՝ ՀՅԴ Զանգ թերթը












