Ծնունդով Արցախից Սևան Ասլանյանը 2017-ին հիմնադրեց «Արցախ» ֆուտբոլային ակումբը, որը նույն տարում Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և ձեռք բերեց Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք։ Սևան Ասլանյանը և շվեյցարահայ Հրաչ Յագանը երկու տարի առաջ հիմնադրել են նաև ֆուտբոլի Արցախի լիգա՝ առաջնություն, որտեղ հանդես են գալիս 12 թիմեր Արցախի բոլոր շրջաններից։ Իսկ այս տարվա հունիսի 1-9-ը Արցախում կկայանա ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից չճանաչված երկրների առաջնություն, որին մասնակցելու են 12 հավաքականներ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը այս թեմաների, ինչպես նաև Արցախում պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման մասին զրուցել է Սևան Ասլանյանի հետ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Բաթում. 4 հունիս, 1918թ՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև
1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում հայերը և թուրքերը ստորագրեցին փաստաթուղթ, որը կրում էր հետևյալ անունը՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի...
Թուրքական վերջնագիր՝ ինչպես քվեարկեցին Թիֆլիսի հայկական կուսակցությունները. 1918թ մայիսի 28
Մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ, ի կատարումն թուրքերի վերջնագրի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Եվ քանի որ թուրքերը...
Անկախ Վրաստանը և հայ քաղաքական միտքը. 1918-ի մայիսի 26-ը
1918 թվականին անդրկովկասյան հանրապետություններից առաջինը իր անկախությունը հռչակեց Վրաստանը։ Դա տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ նույն օրը, երբ Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարվեց։
Մայիսի 26-ին Թիֆլիսի Հայոց...
Որքան մեծ լինի ընտրություններին մասնակցողների թիվը, ՔՊ-ի հաղթելու շանսերը կնվազեն. Թաթուլ Հակոբյան
23 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։...












