Առափի գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Ախուրյանի շրջան

3755

Առափի գյուղը գտնվում  է Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, սահմանակից է ԳյումրիՈսկեհասկՀայկավանՂարիբջանյանՄարմաշեն համայնքներին: Հեռավորությունը Երևանից 125 կիլոմետր է, մարզկենտրոն Գյումրիից՝ 5 կմ:

Նախկինում ունեցել է Օջախղուլի անունը, ըստ Շիրակի մարզպետարանի՝ հիմնադրվել է 1720 թվականին: Բնակչության թվի և ազգային կազմի մասին առաջին հստակ տեղեկությունը հանդիպում ենք 1886 թվականին: 

Այսօր Առափին ունի շուրջ 2000 բնակչություն՝ հայռուսեզդի: Գտնվում է ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա:

Առափիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – տվյալներ չկան

1873 թվական – տվյալներ չկան

1886 թվական – 577 հոգի

1897 թվական – 751 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 741-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ, 4-ը՝ պրավոսլավ

1904 թվական – 913 հոգի

1914 թվական – 989 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – տվյալներ չկան, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – տվյալներ չկան

1919 թվական – տվյալներ չկան 

1922 թվական – 913 հոգի, որից 899-ը՝ հայ, 14-ը՝ այլ

1926 թվական – 950 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 942-ը՝ հայ, 8-ը՝ եզդի

1931 թվական – 1087 հոգի, որից 1077-ը՝ հայ, 10-ը՝ քյուրդ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։

Կարդալ և դիտել նաև՝

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը