Թավշյա հեղափոխությունից հետո Հանրային հեռուստաընկերությունը ընդդիմության համար ավելի հասանալի և բաց է դարձել։ Երկար տարիներ Հ1-ը ընկալվել է իշխանությունների գործիք, հատկապես՝ նեղ օրերին, այդ թվում՝ համապետական ընտրությունների ընթացքում։ Հեղափոխությունից ամիսներ հետո Կենտրոն հեռուստաընկերության երկար տարիների հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը տեղափոխվեց Հ1։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հայաստանի ամենանշանավոր հեռուստամեկաբանն ասում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ևս առաջարկել է տեղափոխվել Հանրային, սակային ինքը հրաժարվել է, քանի որ անելու բան չի տեսել այդ օրերի Հ1-ում։ Այսօր նա տեսնում է փոփոխությունների հնարավորություն։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության մայրամուտը (ֆիլմ երրորդ)
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը՝
Ալտեռայի հետ համագործակցությամբ,
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և
Եւրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ
Ներկայացնում է Թաթուլ Հակոբյանի ֆիլմաշարը
ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ 1918-1921թթ
ՖԻԼՄ ԵՐՐՈՐԴ ՍԵՒՐ, ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ, ԿԱՐՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին այցը Արցախ և Գեորգի Պետրոսյանի հրաժարականը․ 14 հունիս, 1993թ
Օպերատոր՝ Բենիամին Ղարախանյան
Տեսանյութը՝ Տարոն Հակոբյանի ֆեյսբուքի էջից
-----
1993 թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում և Բաքվում պատահական զուգադիպությամբ տեղի ունեցան իշխանափոխություններ: Աբուլֆազ Էլչիբեյի “խնդրանքով” Բաքու ժամանած Հեյդար...
Հայաստանի և Արցախի միջև գաղտնի պայմանագիր. 1993 թվականի հունիսի 14
Գաղտնի պայմանագրով (14.06.1993թ.) Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և...












