Բալահովիտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

6220

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Բալահովիտ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 3600 բնակիչ՝ հայեր, եզդիներ, քրդեր և ռուսներ:

Բալահովիտը կազմավորվել 1828-1829 թթ, գյուղի այսօրվա բնակիչների նախնիները հիմնականում եկել են Խոյից եւ Սալմաստից, մի մասն էլ՝ Բուլանըխից: Նախկինում կրել է Մոգուբ, Մեդգյուբ, Մհուբ անունը: Բալահովիտ անունը ստացել է 1968 թվականի դեկտեմբերի 26-ին:

Գյուղը սահմանակից է Պտղնի, Աբովյան, Մայակովսկի, Առինջ, Գետարգել համայնքներին, գտնվում է Երևանից 15 կմ հեռու:

Բալահովիտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 50 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – Պտղնի գյուղի մաս է կազմել

1886 թվական – 89 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 133 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 98 հոգի

1914 թվական – 284 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 107 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 215 հոգի

1919 թվական – 278 հոգի

1922 թվական – 251 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 296 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 304 հոգի, որից 297-ը՝ հայ, 7-ը՝ այլք:

Դիտել և կարդալ նաև՝