Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Հատիս գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 380 բնակիչ:
Հատիս գյուղը, որ մինչև 1978 թվականը կրել է Քյանքյան անունը և մինչև 1919 թվականը բնակեցված է եղել մուսուլման թաթարներով, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներով, գտնվում է Հատիս լեռան հյուսիսային լանջին, ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա:
Հատիսից մինչև Երևան հեռավորությունը 34 կիլոմետր է, մինչև մարզկենտրոն Հրազդան՝ 42 կմ, մինչև քաղաք Աբովյան՝ 11 կմ:
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, Վասպուրականից, Շատախից:
Հատիսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – ավերակ
1873 թվական – 548 հոգի, բոլորը՝ թաթար
1886 թվական – 772 հոգի, բոլորը՝ թաթար
1897 թվական – 740 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ
1904 թվական – 939 հոգի
1914 թվական – 1144 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 975 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1231 հոգի
1919 թվական – դատարկված
1922 թվական – 351 հոգի, որից 279-ը՝ հայ, 72-ը՝ թրքո-թաթար
1926 թվական – 597 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 499-ը՝ հայ, 98-ը՝ թուրք
1931 թվական – 836 հոգի, որից 689-ը՝ հայ, 147-ը՝ թուրքական խումբ:
Դիտել և կարդալ՝











