Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի 2018-2019 թթ. առաջնության (Բ ենթախումբ) երկրորդ խաղաշրջանին նախապատրաստվող Նոյեմբերյանի «Դովեղ» թիմը փետրվարի 2-ին, Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Դովեղ»-ի մեծահասակների թիմի հետ:
Խաղն ավարտվեց մեծահասակների հաղթանակով՝ 4-0:
Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը մտադրություն ունի այս տարի մեծահասակների թիմ ձևավորել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտ ներկայացնել՝ մասնակցելու 2019-2020 թթ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:












