Ջերմուկի բնակչությունը 1873-1931 թվականներին. Վայոց Ձոր

3911

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքը հիմնադրվել է 1961 թվականին: Գտնվում Երևանից 173 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով:

Այսօրվա Ջերմուկ քաղաքի բնակչությունը 1873-ից 1931 թվականներին եղել է գերազանցապես քրդաբնակ:

Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հեռու գտնվող Կեչուտ գյուղը։ 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև ԳնդեվազՀերհեր և Կարմրաշեն գյուղերը:

Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտար նվաճողները, հավանաբար քրդերը, ավերվել են և նրա փոխարեն նոր գյուղ կառուցել և թարգմանաբար կոչել Իստիսու:

Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։

Ջերմուկը աշխարհագրորեն Քարվաճառ/Քելբաջարին մոտ է, որտեղ, առնվազն երկու հարյուր տարի՝ 18-19-րդ դարերում, բնակվել են քրդեր:

Ինչպես Խորհրդային Ադրբեջանում, այնպես էլ՝ Խորհրդային Հայաստանում և այդ հանրապետությունների ստեղծումից առաջ, քրդերը կամ նրանց մի հատված, հաճախելով ադրբեջանական դպրոցներ, դարձել է ադրբեջանախոս և մարդահամարի ընթացքում մեկ ներկայացել ադրբեջանցի/թաթար/թուրք, մեկ՝ քուրդ: Այդ երևույթը հատկապես նկատելի է եղել Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի և Ղուբաթլուի շրջաններում: Անգամ մինչև 1992-93 թվականներ, երբ հայկական ուժերը մտնում էին Լաչին ու Քելբաջար, բնակչության մի ստվար հատված օգտագործում էր մայրենի քրդերենը:

Ջերմուկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – տվյալներ չկան

1873 թվական – 114 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 117 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 163 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 214 հոգի

1914 թվական – 114 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 235 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 200 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 132 հոգի, որից 118-ը՝ թրքո-թաթար, 14-ը՝ հայ

1926 թվական – 60 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 56-ը՝ քյուրդ, 4-ը՝ թուրք

1931 թվական – 215 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Դիտել և կարդալ՝

https://www.aniarc.am/2017/12/31/vayk-1831-villages-population/