Լևոն Տեր-Պետրոսյան. Ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է

4297

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:

Newsline.am-ի հարցին, թե ինչպես է առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց.

– Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը:

27 փետրվարի, 2026թ․