Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի առաջնության (Բ ենթախումբ) երրորդ տուրում Նոյեմբերյանի «Դովեղը» հոկտեմբերի 11-ին Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում 0-1 հաշվով պարտվեց Հրազդանի «Աղբյուրակ» թիմին:
Հյուրերը հաղթանակ կորզեցին խաղի վերջին րոպեներին:
«Դովեղ»-ից լավագույնը թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Ալբերտ Բաղդասարյանն էր: Ընդհանուր առմամբ, մեր թիմը ուժեղ պաշտպանություն ունի, բավականին լավ կիսապաշտպանություն, իսկ ահա հարձակման գիծը այս խաղում ուղղակի ձախողեց: Հինգ-վեց ակնհայտ գոլային պահերը չկարողացանք օգտագործել, իսկ հյուրերը բաց չթողեցին հարմար պահը և հաղթանակ տարան:
| Քաղաք | Մարզադաշտ | Օրը | Ժամը | Հաշիվը | Առաջին խաղակես | Հանդիսականներ |
| Նոյեմբերյան | քաղաքային | 2018-10-11 | 14:30 | 0:1 | 0:0 | 30 |
| ԴՈՎԵՂ-03 | ||||
| N | Փ | ԴՔ | ԿՔ | |
| 1 | Աղասի Ալեքսանյան | |||
| 3 | Էդուարդ Գալստյան | |||
| 4 | Ալբերտ Բաղդասարյան | |||
| 5 | Արման Ավետյան | |||
| 7 | Արման Սիմոնյան | |||
| 8 | Վլադիմիր Խաչատրյան | |||
| 9 | Հովհաննես Վարդանյան | |||
| 10 | Արմեն Հակոբյան | |||
| 11 | Աշոտ Հակոբյան | |||
| 15 | Նվեր Հակոբյան | 18 | ||
| 18 | Մխիթար Միրզոյան | 54 | ||
| Պահեստայիններ | ||||
| N | Փ | ԴՔ | ԿՔ | |
| 2 | Ժորա Բեգլարյան | |||
| 6 | Արայիկ Օլկինյան | 54 | ||
| 16 | Դավիթ Չախմախզյան | |||
| 17 | Էդմոնդ Խաչիկյան | 18,70 | ||
| 19 | Էրիկ Խաչիկյան | 70 | ||
| 20 | Արտյոմ Ջանվելյան | |||
| ԳՄ |
| ԱՂԲՅՈՒՐԱԿ-03 | ||||
| N | Փ | ԴՔ | ԿՔ | |
| 1 | Իշխան Իվանյան | |||
| 2 | Ռաֆայել Մինասյան | 70 | ||
| 4 | Ստեփան Աղամալյան | |||
| 6 | Գոռ Գևորգյան | |||
| 7 | Ռազմիկ Մովսեսյան | |||
| 9 | Տիգրան Ալիխանյան | |||
| 10 | Նարեկ Փանոսյան | |||
| 11 | Արմեն Ենոքյան | |||
| 14 | Արտյոմ Գրիգորյան | |||
| 24 | Նարեկ Վարդանյան | |||
| 27 | Վանիկ Կատվալյան | |||
| Պահեստայիններ | ||||
| N | Փ | ԴՔ | ԿՔ | |
| 3 | Դավիթ Գեղամյան | 70 | ||
| 5 | Աշոտ Պողոսյան | |||
| 8 | Անդրեյ Հակոբյան | |||
| 13 | Յուրա Աթանեսյան | |||
| 16 | Նարեկ Գասպարյան | |||
| 19 | Կարեն Ծատուրյան | |||
| 21 | Գոռ Եղիազարյան | |||
| 22 | Ալեքս Հակոբյան | |||
| 23 | Հայկ Խուդոյան | |||
| ԳՄ |
| Մրցավար` | Լևոն Թովմասյան (Երևան) |
| Մրց. 1-ին օգն.` | Անդրանիկ Գաբրիելյան (Վեդի) |
| Մրց. 2-րդ օգն.` | Կարեն Խաչատրյան (Երևան) |
*, ** – երկուսից ավել փոփոխություն է կատարվել նույն րոպեին
Առաջնության առաջին խաղում «Դովեղը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Զովունի» թիմին, իսկ երկրորդ խաղում 0-0 խաղացել «Ալաշկերտի» հետ:
Չորրորդ տուրում «Դովեղը» մրցակցի դաշտում, հոկտեմբերի 16-ին, կխաղա «Արցախի» հետ:












