«ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994թթ.)»

1539

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է պատմաբան Տարոն Հակոբյանի «ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994 թթ.)» աշխատությունը:

Ինչպես գրքի առաջաբանում գրում է հեղինակը, աշխատության մեջ փորձ է արվել լուծել հետևյալ խնդիրները.

  1. ներկայացնել 1991-1994 թթ. Արցախի պետականության ստեղծման պատմությունը,
  2. պետական շինարարության գործընթացը վերլուծել ըստ փուլերի,
  3. բացահայտել Արցախի ներքին և արտաքին քաղաքական գորխընթացների պատմական նշանակությունը ազդեցությունը պետական շինարարության գործում,
  4. վեր հանել պետականակերտման գործընթացում տեղ գտած որոշ ձախողումների պատճառները:

Շուրջ 200 էջանոց աշխատությունը տպագրվել է 2011-ին՝ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ: