Հայկական ուժերը ներխուժող թուրքերին կանգնեցրել եւ հետ էին մղել Սարդարապատում եւ Բաշ Ապարանում:
Ե՛վ Սարդարապատը, ե՛ւ Բաշ-Ապարանը Երեւանից հեռու են շուրջ 50-ական կիլոմետր: Սակայն ինչպե՞ս է ստացվել, որ մայիսյան հաղթանակներից ընդամենը շաբաթներ հետո թուրքական զորքերը ընդհուպ մոտեցան Երեւանին, հասան մինչեւ Մասիս կայարան եւ, ինչպես Սիմոն Վրացյանն է գրում, «դիրքեր գրավեցին Երեւանից 7 կմ հեռու`թնդանոթների փողերն ուղղելով նորանկախ հանրապետության մայրաքաղաքի ուղղությամբ»:
Այդ հարցին սպառիչ պատասխան տվել է նույն Վրացյանը իր կոթողային՝ «Հայաստանի Հանրապետությունը» աշխատության մեջ:












