Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին։
«Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը:։
Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին»,- ասված է նրա հայտարարությունում։
Այսօր Արցախի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել նաև պետական նախարար Արայիկ Հարությունյանը։












