Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը. Թբիլիսին խզում է կապերը Դամասկոսի հետ

1133

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

«Սիրիան, Աբխազիան և Օսիան համաձայնության են եկել փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ»,- հաղորդել է սիրիական SANA գործակալությունը։

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Գաուրուն, Վանուատուն և Տուվալուն։

Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթաց է սկսել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Թվիթերում գրառում է արել՝ այդ քայլը որակելով «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»։