Արեշի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:
Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Ելիզավետպոլ, Նուխի, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:
1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Արեշի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.
| թաթարներ | 47.133 հոգի | 70.1 տոկոս |
| հայեր | 13.822 հոգի | 20.5 տոկոս |
| լեզգիներ | 5.869 հոգի | 8.7 տոկոս |
| այլք | 453 հոգի | 0.7 տոկոս |
Արեշ գավառի կենտրոնը Աղդաշն էր 528 բնակչությամբ.
| թաթարներ | 267 հոգի | 50.6 տոկոս |
| հայեր | 116 հոգի | 22.0 տոկոս |
| լեզգիներ | 84 հոգի | 15.9 տոկոս |
| վելիկոռուսներ | 29 հոգի | 5.5 տոկոս |
| հրեաներ | 15 հոգի | 2.8 տոկոս |
| ավարցի-ադիգեյցիներ | 6 հոգի | 1.1 տոկոս |
| այլք | 11 հոգի | 2.1 տոկոս |
Այսօրվա Ադրբեջանի Աղդաշի շրջանից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն, 19 փետրվարի, 2026թ













