Մհեր Գրիգորյանը՝ փոխվարչապետ, նոր նախարարներ՝ Մանե Թանդիլյան, Ատոմ Ջանջուղազյան, Լևոն Վահրադյան, Արսեն Թորոսյան

2378

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությաբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին: Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Արդշինբանկում է 2011 թվականից: Ֆինանսական համակարգում ունի ավելի քան 21 տարվա փորձ: Նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայներարտբանկ (ներկայիս՝ Ամերիաբանկ), Ինեկոբանկ, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան և ՎՏԲ-Հայաստան Բանկ առևտրային բանկերում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը։

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսերի նախարար։

Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ԵԼՔ-ից: