Հայկական առևտրային ցանց ATN- (Global Armenian Chamber of Commerce)– Համահայկական Առևտրի Պալատի Գործադիր Խորհրդի Հայտարարությունը․
Այս օրերին, մեր հայրենիքի նորօրյա պատմության ամենափայլուն էջերից մեկն է կերտվում, մի էջ որ ամրագրելու է քաղաքացիական հասարակության զարգացումը և մեր ժողովրդի երկու հատվածների միասնությունը իր հայրենիքի շուրջ:
Մենք հույս ունենք, որ համաժողովրդային շարժման բոլոր իղձերը տնտեսական ոլորտի հետ կապված կդառնան իրականություն: Հույս ունենք նաև, որ առաջիկայում կառավարության բարեփոխումների ծրագիրը` միտված գործարար արդար մրցակցության և ներդրումային դաշտի բարելավման, կլինի խորքային, համարձակ ու համապարփակ:
Շատ ժամանակ, վստահություն և առիթներ ենք կորցրել, հետևաբար, այս ժողովրդային շարժմանը և ապագա կառավարությանը մաղթում ենք արդյունավետ ջանքեր:
Անդրազգային հայկական գործարար ցանցը, որի կազմակերպմանն ուղղված են մեր ջանքերը, աջալուրջ է լինելու անկասկած տնտեսական բարեփոխությունների՝ ոգու և ծրագրերի կատարման ուղղությամբ:
Հայկական Առևտրային Ցանց — Համահայկական Առևտրի Պալատը (ATN- Global Armenian Chamber of Commerce), իր 12 երկրներում տարածված անդամ կառույցների միջոցով, հայտնում է իր լիակատար պատրաստակամությունը նոր թափով խթանելու Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Միջազգային գործարար կապերի ամրապնդումը:












