«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում և սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:
Հաղորդումը քիչ անց եթեր կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստաալիքով:












