Ապրիլի 22, 2018
Նորին գերազանցություն
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Արմեն Սարգսյանին
Մ. Մաշտոցի պողոտա 47
Երեվան, 0009
Հայաստանի Հանրապետություն
Ձերդ գերազանցություն,
Վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են դիմել ձեզ և հորդորել, որ դուք բանեցնեք Հայաստանի Հանարապետության ազատ քաղաքացիների կողմից ձեզ տրված իշխանությունը: Վերջին երեք տասնամյակում Դուք, պարոն Նախագահ, առանձնացել եք որպես համբերատար, առաքինի եւ արդարամիտ մարդ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք վստահ ենք, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել նոր խորհրդարանական կառավարման համակարգում Ձեզ պետության ղեկավար ընտրելով:
Այսօր Երեւանի փողոցներում մեր երիտասարդ պետության պատմության կարևորագույն էջերից է կերտվում: Կա երկու տարբերակ` ընտրել նորաստեղծ ժողովրդավարությունը կամ արմատացած կոռուպցիան: Թեպետ բազմաթիվ խոչընդոտների կբախվենք նախորդ տարբերակն ընտրելիս, բայց այն միևնույն է գերակայող է վերջինս նկատմամբ, որը, ինչպես բազմիցս ապացուցվել է, հանգեցնում է ոչ միայն երկրի և նրա ինստիտուտների քայքայմանը, այլ նաև ոչնչացնում է մեր երկրի պատմությունն ու ժառանգությունը:
Այսօր առավոտյան, Ապրիլի 24-ի սրբազան օրից երկու օր առաջ, նորանշանակ վարչապետը բաց մարտահրավեր նետեց ոչ միայն իր հակառակորդներին, այլեւ Հայաստանի Հանրապետության ազատատենչ քաղաքացիներին, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը: Նա սպառնաց արյունահեղությամբ պատասխանել ժողովրդի խաղաղ ցույցերին, որոնց ժամանակ հնչեցված պահանջը վարչապետի հրաժարականն է:
Վերոնշյալ սպառնալիքից մեկ ժամվա ընթացքում երեք պատգամավորներ, չնայած իրենց անձեռնմխելիությանը, խաղաղ երթի ժամանակ բերման ենթարկվեցին և մինչ այժմ գտնվում են կալանքի տակ: Այսպիսով, պարոն նախագահ, լիովին վստահելով Ձեր ազնվությանն ու մարդկային բարձր արժանիքներին, ինչպես նաև գնահատելով Ձեր զբաղեցրած պաշտոնի բնույթն ու պատախանատվությունը, խնդրում ենք դատապարտել իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը, դատապարտել վարչապետի բռնության սպառնալիքը իր սեփական քաղաքացիների դեմ, կոչ անել իշխանություններին ցուցաբերել զսպվածություն և անհապաղ ազատ արձակել դեռևես անազատության մեջ գտնվող երեք պատգամավորներին, ինչպես նաև հետամուտ լինել, որպեսզի կողմերը խաղաղ հանգուցալուծում գտնեն այս ճգնաժամային իրավիճակում, որն էլ ավելի սրվել է վարչապետի հրահրիչ և անպատասխանատու հայտարարություններից հետո:
Լոս Անջելեսի հայերից
English text











