Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները այսօր առավոտյան փակեցին Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկը՝ թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը Բաղրամյան պողոտայով, հաղորդում է Ազատությունը:
Փաշինյանը պառկեց մի ավտոբուսի դիմաց՝ նույնը հրահանգելով անել թիմակիցներին: Վարորդի և ուղևորների հորդորներին՝ բացել ճանապարհը, նա պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ընդդիմադիր գործիչը ներողություն խնդրեց բոլորից, ում նեղություն են պատճառում իրենց գործողություններով, հավաստիացնելով, որ իրենց ակցիայի նպատակը ժողովրդին ավելի մեծ նեղությունից, այն է՝ Հանրապետականի և Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումից փրկելն է:
Նիկոլ Փաշինյանի կոչը. Արգելափակել կամուրջները, փողոցները, մետրոն











