Մ. Նահանգները, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում

893

ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում: Այդ որոշումը հետևել է սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական գրոհին, որի մեջ կոալիցիոն ուժերը մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձում հայտարարել է, որ «կետային հարվածներ» հասցնելու հրաման է տվել: Օպերացիային միացել են Ֆրանսիան ու Բրիտանիան: Պենտագոնի հայտարարության համաձայն` ԱՄՆ-ի թիրախում են Դամասկոսի մոտ գտնվող հետազոտական կենտրոնը, որը կապված է քիմիական զենքի արտադրության հետ, և Հոմսում քիմիական զենքի պահեստները:

Սիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է ռմբակոծության արդյունքում երեք վիրավորի մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում արձակվել է ավելի քան 100 հրթիռ:

ՆԱՏՕ-ն ի դեմս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի աջակցություն է հայտնել կոալիցիայի որոշմանը:

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում պահանջել:

Սիրիան՝ հարվածի վտանգի տակ