«Մերժիր Սերժին», «Չե՛ք անցկացնի». երեք ուժեր պայքար են նախաձեռնում ընդդեմ Սարգսյանի վարչապետության

2020

Առնվազն երեք ուժեր հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքար սկսելու մասին, գրում է «Ազատությունը»։

Արդեն երկու ցույց է անցկացրել «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Երեկ Սերժ Սարգսյանի իշխանավարման «երրորդ ժամկետի դեմ» պայքար սկսելու մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անդամակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Շաբաթ օրը Սարգսյանի հեռանալու պահանջով բողոքի ցույց անցկացնելու մասին հայտարարել է «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունը 2015-ին «ՈՉ»-ի ճակատի կազմում պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ։

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ասել է, որ միավորվել են այլ քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ, հիմնական պայքարը լինելու է փողոցում, իսկ նպատակը, որ «Սերժ Սարգսյանը տուն գնա»։

«Գլխավոր կարգախոսը լինելու է «Մերժիր Սերժին», գլխավոր խնդիր ենք դրել, որ Սերժ Սարգսյանը չլինի, բայց պայքարի ընթացքից, ես կարծում եմ, որ պահանջների մի մասը, եթե քաղաքացիներ միանան, եթե փողոցում 50 հազար քաղաքացի լինի, ես կարծում եմ, որ միշտ էլ հնարավոր է պահանջներն ընդլայնել և ավելի լայն օրակարգ ձևավորել քաղաքացիների հետ։ Այս պահին Սերժ Սարգսյանի հեռացումն է, բայց օրակարգը նաև կախված է, թե ինչպիսի փողոց է ձևավորվելու»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Գրիգորյանը։

Դիտել նաև՝

Սերժ Սարգսյանի վերարտադրության համար հայ ժողովուրդը ի՞նչ գին կվճարի

Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը միակ նպատակը չէ․ Արմեն Մարտիրոսյան

«Քոչարյանը ստեղծեց արյունարբու երկիր, Սարգսյանը՝ ստահոդ». Նիկոլ Փաշինյան