Ադրբեջանի, Վրաստանի 1920թ անկախության ճանաչումը շնորհավորում է Հայ ժողովրդական կուսակցությունը

1916

1920 թվականի հունվարի սկզբին դե ֆակտո ճանաչվեցին Վրաստանն ու Ադրբեջանը, մեկ շաբաթ անց՝ Հայաստանը: Վրաստանի և Ադրբեջանի ճանաչման առիթով Հայաստանում գործող ընդդիմադիր Հայ ժողովրդական կուսակցությունը շնորհավորական հեռագրեր է ուղարկում Թիֆլիս և Բաքու: Հայաստանի կառավարությունը նույնպես շնորհավորել է երկու հարևանների անկախության ճանաչումը, նույնն արել են Ադրբեջանն ու Վրաստանը, երբ ճանաչվեց Հայաստանը:

ԱՆԻ կենտրոն

Շնորհավորական հեռագիր Վրաստանին և Ադրբեջանին

Հայ Ժողովրդական կուսակցության Հայաստանի Կենտրոնական կոմիտեն հետևյալ հեռագիրն է ուղարկել Վրաստանի կառավարության պետին և Հիմնադիր ժողովի նախագահին.

Հայ Ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեն անկեղծորեն ողջունում է Վրաստանի անկախության ճանաչվելը, որը միանգամայն համապատասխանում է արդարության սկզբունքին և հայ ժողովրդի շահերին:

Նույն բովանդակությամբ հեռագիր է ուղարկվել Ադրբեջանի վարչապետին և պառլամենտի նախագահին:

Ժողովուրդ, թիվ 6, ուրբաթ, 16 հունվարի, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/6.pdf