Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մարտի 6-ին Գորիսում կազմակերպել էր ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։
Միջոցառումը տեղի ունեցավ Միրհավ հյուրանոցում:
Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա ընտանիքին, նրա վարչապետության շրջանի քաղաքականությունը։
Ապա տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, քննարկում և բանավեճ:
Հակոբյանը ներկայացրեց նաև ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները, այդ թվում՝ Քաջազնունու գրքերը:
Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։
Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան:
Գորիսի ձեռնարկից առաջ ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ միջոցառումներ կազմակերպել է Ստեփանակերտում, Վանաձորում և Իջևանում:
Ստեփանակերտի, Վանաձորի և Իջևանի ձեռնարկների մասին կարդալ ստորև՝
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն











