Հայերի թիվը աշխարհում այսօր հաշվվում է մինչև 10 միլիոն, որից միայն 3 միլիոնն է բնակվում Հայաստանում:
Անշուշտ, 10 միլիոն թիվը վիճարկելի է, քանի որ անհնար է հաշվել, թե, օրինակ, որքան հայ է ապրում Ռուսաստանում կամ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում կամ Ուկրաինայում:
Կա նաև այլ խնդիր՝ իսկ ո՞վ է հայը: ԱՄՆ-ում բնակվող այդ երկրի քաղաքացին, որի պապը ներգաղթել է երազանքի երկիր, սակայն չի խոսում հայերեն, արդյոք իրեն հայ է համարում:
Քանի որ անհնար է հաշվել հայերի թիվը և ասել, թե ով է հայը, ինչպես այսօր, այնպես էլ հարյուր տարի առաջ, աշխարհում բնակվող հայերի թիվը վիճարկելի է:
Հայաստանի երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը՝ վկայակոչելով բրիտանական և ամերիկյան տվյալները, մասնավորապես Նպաստամատույցի ներկայացրած թվերը, իր գրքում նշում է, որ 1922 թվականին հայերի թիվը ամբողջ աշխարհում կազմել է երեք միլիոն:
Ահա այն ցուցակը, որ ներկայացնում է Խատիսյանը:
- Թուրքիա
Պոլիս 150.000 Փոքր Ասիա 131.000
————- 281.000
- Ռուսաստան
Հայաստանի Հանրապետություն 1.200.000
Վրաստան 400.000
Ադրբեջան 340.000
Անդրկասպյան երկրներ 30.000
Այլ վայրեր 225.000
——————- 2.195.000
- Սիրիա, Պաղեստին և Միջագետք 104.000
Եգիպտոս, Սուդան, Եթովպիա 28.000
Հնդկաստան, Ճավա, Ավստրալիա 12.000
Պարսկաստան 50.000
—————–
194.000
- Հունաստան և Կիպրոս 79.000
Բուլղարիա 46.000
Ռումինիա, Տրանսիլվանիա, Բեսարաբիա 43.000
Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հունգարիա,
Գերմանիա, Բելգիա 38.000
————– 206.000
Հյուս. Ամերիկա (Մ. Նահանգներ, Կանադա) 125.000
Հարավային Ամերիկա 3.000
—————- 128.000 ——————
Ընդամենը ամբողջ աշխարհում՝ 3.004.000 հոգի:













