«Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձևը»․ սեմինար-քննարկմում ՌԱՀՀԿ-ում

1588

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) փետրվարի 22-ին, ժ. 11:00-ին, ՌԱՀՀԿ քննարկումների դահլիճում, Երզնկյան 75 հասցեում, կազմակերպել է քննարկում «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը» թեմայով:

Հիմնական զեկույցներով հանդես կգան ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

Պետական շինարարության ճանապարհին ծագած լուրջ խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ բազմամյա ջանքերի անարդյունավետությունն ավելի ու ավելի են ուղղում Հայաստանի քաղաքացիների հայացքները դեպի երեսնամյա վաղեմության Ղարաբաղյան համաժողովրդական Շարժում: Ներկայում ուշադրություն է գրավում գլխավորապես այդ Շարժման հաջողության բանաձեւը: Ինչպե՞ս ժողովրդին հաջողվեց ձեւակերպել խնդիրը, կազմակերպվել ու հասնել առաջադրված խնդրի հաջող լուծմանը: Եվ ինչո՞ւ հետագա տարիներին Շարժման փորձը չխթանեց պետական շինարարության գործում հասարակության ունակությունները: