Հաց
Մեկ ամսվա ընդհատումից հետո վերջապես երեկվանից քաղաքում սկսվեց հացի բաշխումը շնչին մեկ քառորդ ֆունտ՝ ֆունտը 1 ռուբլի 20 կոպեկով։
Այդ «հացը» սակայն ավելի ցեխի է նման և ավազոտ է և ներկա առողջապահական սպառնական հանգամանքներում կարող է ավելի վնասակար լինել ազգաբնակչությանը։
Այս հանգամանքի վրա հրավիրում ենք ամենալուրջ ուշադրություն։
Արդեն շատերը, նունիսկ չունևորներից, հրաժարվում են այդ «հացը» գնելուց և գերադասում են կողմնակի հաց գնել՝ ֆունտին 3 ռուբլի 50 կոպեկ-4 ռուբլիով։
«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 1, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 1918թ․











