Համաձայն ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենի, ով 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել «Камеральное описание Армянской области» աշխատությունը, խանական շրջանում, մինչև 1828 թվականը, Երևանն ունեցել է 8 մզկիթ (շիա) և 7 եկեղեցի, որից 6-ը՝ հայ առաքելական, մեկը՝ ռուս ուղղափառ: Հայկական մարզի ձևավորումից հետո Երևանում կառուցվել է ռուս ուղղափառ Կույս Մարիամ եկեղեցին:
Ահա 8 շիա մզկիթները և 6 հայկական եկեղեցիները անուններով՝
Աբբաս Միրզա
Մոհամմադ Խան
Զալի Խան
Նովրուզ Ալի Բեգ
Սարտիպ Խան
Հոսեյն Ալի Խան (Գյոք Ջամի) [Կապույտ մզկիթ]
Հաջի Իմամ Վերդի
Հաջի Ջաֆֆար Բեգ (Հաջի Նասրոլլահ Բեգ)
Հոսեյն Ալի խան կամ Գյոք ջամի
Սուրբ Գևորգ
Սուրբ Պողոս և Պետրոս
Սուրբ Սարգիս
Սուրբ Հովհաննես
Սուրբ Կաթողիկե
Սուրբ Զորավար
Բոլոր մզկիթներին և եկեղեցիներին կից գործել են դպրոցներ:
Մզկիթներից ամբողջությամբ այսօր պահպանվել է միայն մեկը՝ Հոսեյն Ալի խան կամ Գյոք ջամի:
Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող Գյոք ջամին՝ Կապույտ մզկիթը կառուցել է Երևանի սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին։
Կապույտ մզկիթի մինարեթը
Կապույտ մզկիթը՝ Գուրգեն Մահարու և Մկրտիչ Արմենի նկարագրություններում.
Ակսել Բակունցի հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու։ – Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի։- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել։ Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը։ Բայց ահա՝ 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով։ Հե-ռո՜ւ հիշողություն։
Բազարի մոտ, հրապարակի մեջ, կանգնել է Կապույտ մզկիթի մեծ շենքը աղյուսից շինված բարձր պատերով, որոնց վրա վերևում փոքրիկ պատուհաններ կան, ապակու փոխարեն լարացանցով ծածկված։ Գիշերով Կապույտ մզկիթն անհրապույր է թվում իր երեք պատերով։ Սակայն չորրորդը,- ճակատը, տարբեր է մյուսներից։ Այդտեղ, դռան երկու կողմերում, պատը զարդարված է գույնզգույն չինիի կտորներով։ Գույնզգույն չինիի կտորներով են զարդարված նաև գմբեթն ու մինարեն։ Արևոտ ցերեկով կամ լուսնյակ գիշերին, մզկիթի գմբեթն ու մինարեն գեղեցիկ են փայլում իրենց նախշերով և գույնզգույն, պարսկական տառերի նկարներով։ Մզկիթի երկու փոքրիկ դարբասները, որ գտնվում են կողքի պատերի վրա, միշտ փակ են լինում։ Բաց է միայն ճակատի դուռը, որը մի ծածկված միջանցքով տանում է ուղիղ դեպի մզկիթի հայաթը, որտեղ ծառեր կան և ծաղիկների մարգեր։ Իսկ հայաթի կենտրոնում քառակուսի ավազանն է՝ – հավուզը։ Հայաթի հարավային մասը գլխավոր մզկիթն է, – աղոթարանը, իսկ նրա դիմացի՝ հյուսիսային մասը, մյուս աղոթարանը։ Արևելյան և արևմտյան պատերի վրա կան իրար նման քսան-քսանչորս փոքրիկ դռներ։ Դրանք խուցերի դռներն են։ Այն խուցերի, ուր մի ժամանակ, իջևանել են ուխտավորները։ Այժմ, այլևս ուխտավորներ չեն գալիս, իսկ խուցերում ապրում են պարսիկ ու թուրք արհեստավորներ, բանվորներ։
Քանդվել է հին, դարավոր Երևանը և օդի մեջ կանգնել է դարերի փոշին։ Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով։ Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը։ Այդ փոշու միջով, հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ։ Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը։ Լռել է մինարեն։ Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում իսլամական արևելքին։ Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները։ Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում։
Գաղտնի պայմանագրով (14.06.1993թ.) Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և...
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերն են «Անի» կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը և տնտեսական մեկնաբան, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Թեման` Հայ-ռուսական...