Երեսուն հազար սիրիահայեր եկան, քանի՞ հոգի մնացին. Վազգեն Կասեմջյան

2516

Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացման ելույթում, սեպտեմբերի 18-ին, ասել է, որ հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի քննարկում:

ՍԴՀԿ՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Լոնդոնի վարիչ մարմնի պատասխանատու Վազգեն Կասեմջյանը Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է.

«Երեսուն հազար սիրիահայեր եկան, քանի՞ հոգի մնացին այստեղ․․․ Այսօր տակավին հարցեր կան Գյումրիում: 25 տարի է անցել երկրաշարժից․․․ այսօր մարդիկ կան, որ տուն չունեն: Այդ հարցերը թող լուծեն, հետո մեծ ծրագրերի մասին խոսեն: Սա է իրականությունը: Անկեղծ պետք է լինենք: Եվ որ եկել եք այսօր վստահության, համագործակցության մասին եք խոսում․․․ Այդ վստահությունը գալիս է ոչ թե երազային, անտեսանելի իրականությունից, այլ պետք է շոշափելի իրականություն ունենանք: Արդեն 6-րդ համագումարն է, նույն բաները միշտ լսել ենք»:

350.000 հայի պանդուխտ եք դարձրել՝ «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիր եք քննարկում