1920 թվականի այս օրը՝ օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևրում ստորագրվեց պայմանագիր, որը Վիլսոնյան Իրավարարա վճռի հետ միասին հնարավորություն էր ստեղծում Հայաստանի Հանրապետության ընդարձակում 160 հազար քառակուսի կիլոմետրի տարածքի վրա։ Այդ ամենը, սակայն, մնաց որպես դիվանագիտական փաստաթուղթ, իսկ իրականում Հայաստանը կարճ ժամանակ անց բոլշևիկացվեց և ապա կորցրեց իր անկախությունը։ Սևրի և Վիլսոնյան Իրավարար վճռի մասին ԿԱՃԱՌ հաղորդաշարի բանախոսը արտակարգ և լիազոր դեսպան, պատմաբան-արևելագետ Արա Պապյանն է։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Բելովեժյան թավուտ՝ ԽՍՀՄ-ի վերջը. 8 դեկտեմբեր, 1991թ
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելառուսի Բելովեժյան թավուտում ստորագրվեց համաձայնագիր, որով Խորհրդային Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրեց իր գոյությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ...
Ռոբերտ Քոչարյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում
Ռոբերտ Քոչարյանը կարդում է Արցախի Ազգային խորհրդի որոշումը, որով դիմում է Հայաստանի Գերագույն խորհրդին՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն իր կազմի մեջ ընդունելու խնդրանքով: Նա նշում...
Հայաստանն ու Արցախը՝ միացած. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին
1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Այս որոշմանը նախորդած...
Պարո՛ն Քոչարյան, նո՞ր հասկացաք, որ նոյեմբերի 9-ը գանձ էր․ Թաթուլ Հակոբյան
Լրագրող, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի զրույցը ՖԱԿՏՈՐ-ի Ռոբերտ Անանյանի հետ:












