Մուսայելյան գյուղը մաս է կազմում Սարապատ համայնքի:
Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:
Մուսայելյանը գտնվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից հեռու է 15, մարզկենտրոն Գյումրիից՝ 32, Երևանից՝ 180 կիլոմետր:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա:
Նախկինում Մուսայելյանը անվանվել է Բոզյողուշ, Բոզ գյուղ: Մուսայելյան է վերանվանվել 1946թ. նոյեմբերի 12-ին՝ ի հիշատակ բոլշևիկ Մուսայելյանի (1882-1920): Վերջինս գլխավորել է 1920թ. մայիսյան ապստամբությունը Ալեքսանդրապոլում: Ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրամանով:
Խորհրդային Հայաստանի շրջանում Մուսայելյան գյուղական խորհրդի մեջ են մտել Մուսայելյան, Սալուտ և Վարդաղբյուր (Գյուլլիբուլաղ հայկական) բնակավայրերը:
Մուսայելյանի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.
1873թ.- 274, բոլորը՝ հայ,
1886թ.- 326, բոլորը՝ հայ,
1897թ.- 366, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),
1908թ.- 450,
1914թ.- 495, ըստ Կովկասյան օրացույցի՝ 555,
1916թ.- 560,
1919թ.- 600,
1922թ.- 254,
1926թ.- 258՝ բոլորը՝ հայ,
1931թ.- 386, բոլորը՝ հայ
Այսօր համայնքը, ըստ Շիրակի մարզպետարանի կայքի, ունի 408 բնակիչ:
Լուսանկարում՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը՝ Մուսայելյանում
Կարդալ նաև՝













