ԱՆԻ-ին վերահրատարակել է Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» արժեքավոր հատորը

2617

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը:

Արժեքավոր այս հատորը ա­ռա­ջին ան­գամ արևելահայերենով տպագրվել է 2018 թվականին՝ ԱՆԻ կենտրոնի կողմից: Սա արևելահայերեն երկրորդ հրատարակությունն է:

Այս հա­տո­րը նախապես հատ­վա­ծա­բար տպագր­վել է Բոս­տո­նի «­Հայ­րե­նիք» հան­դե­սում, ա­պա ա­ռան­ձին գրքով Ա­թեն­քում 1930-ին՝ դա­սա­կան ուղ­ղագ­րութ­յամբ և­ արևմ­տա­հա­յե­րե­նով: 1968-ին Բեյ­րու­թում հրա­տա­րակ­վել է երկ­րորդ ան­գամ:

Խա­տիս­յա­նը 20-րդ դա­րի ա­ռա­ջին տաս­նամ­յակ­նե­րի ա­մե­նան­շա­նա­վոր հա­յե­րից է, զբա­ղեց­րել է Թիֆ­լի­սի և Ա­լեք­սանդ­րա­պո­լի քա­ղա­քա­պե­տե­րի պաշ­տո­նը:

1918 թվականի հու­նի­սի 4-ին Հով­հան­նես Քա­ջազ­նու­նու և Մի­քա­յել Պա­պա­ջան­յա­նի հետ ստո­րագ­րել է Բա­թու­մի  դաշ­նա­գի­րը, ո­րով Օս­ման­յան կայսրությունը դար­ձավ ա­ռա­ջին պե­տութ­յու­նը, որ ճա­նա­չեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը:

Խա­տիս­յա­նը 1918-ի գար­նա­նը մաս­նակ­ցել է Տ­րա­պի­զո­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րին, ամ­ռա­նը և­ աշ­նա­նը ե­ղել է Հա­յաս­տա­նի այն պատ­վի­րա­կութ­յան կազ­մում, ո­րը Պոլ­սում բա­նակ­ցել է Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րից Էն­վե­րի ու Թա­լեա­թի հետ: 1920 թվականի նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բե­րին Խա­տիս­յա­նը Ք­յա­զիմ Կա­րա­բե­քի­րի հետ բա­նակ­ցել, իսկ դեկ­տեմ­բե­րի 3-ի լույս գի­շե­րը ստո­րագ­րել է Ա­լեք­սանդ­րա­պո­լի դաշ­նա­գի­րը:

—-

Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի այս հատորի նոր հրատարակության համար շնորհակալության եմ հայտնում Յովակիմեան ընտանիքին՝ Դամասկոսից, և այն նվիրում եմ ընտանիքի հոր՝ Յակոբ Յովակիմեանի հիշատակին:

—-

Շնորհակալություն եմ հայտնում ԱՆԻ հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ Րաֆֆի Գարիբյանին՝ կենտրոնի աշխատանքներին հետևողականորեն և անշահախնդիր կերպով աջակցելու համար։

Թա­թուլ Հա­կոբ­յան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Նոյեմբերի 20, 2025թ, Դովեղ

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով