1923թ. փետրվարի 4-ին Երեւանում բացվում է Հայաստանի պրոլետգրողների միությունը։ Հանդիսավոր միջացառումը բացում է գրող Ազատ Վշտունին, որը ներկայացնում է հայ գրականության «վնասակար ազդեցությունը հայ աշխատավորության վրա»։
«Հայ ազգայնական, շովինիստական ու ասպետական գրականությանը մենք այսօր, պրոլետարական դիկտատուրայի շրջանում, հակադրում ենք մեր պրոլետարական գրականությունը, ունենալով մեր հզոր ու տարիների փորձ ունեցող ռուսական պրոլետարիատն ու նրա արդի գրականությունը»,- ասել էր Վշտունին։
Միջոցառումն ավարտվում է երգ ու պարով, ասմունքով եւ «Համաշխարհային բորսա» պիեսի ցուցադրությամբ։
Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1922. Մեդիամաքս
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի երկու քննարկումները՝
Խորհրդային Հայաստանը 1923-ին և ԼՂԻՄ-ի ձևավորումը













