Արտաշեսյան թագավորության խորհրդանիշները

21085

Հայկական թագավորություններից առաջինը, որ ուներ դրոշ, զինանշան, իսկ նրա արքաները դրամ էին հատում, Արտաշեսյաններն էին (մ. թ. ա. 189-մ.թ. 1 թվական):

Արտաշեսյանների արքայացանկը.

Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160

Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115

Տիգրան Ա, մ. թ. ա. 115 –  մ. թ. ա. 95

Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55

Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34

Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20

Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8

Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1

 

Արտաշեսյանների զինանշան՝ հովազին հոշոտող արծիվ
Արտաշեսյանների զինանշան՝ հովազին հոշոտող արծիվ

 

-6-638
Արտաշեսյանների դրամներ և մեդալիոններ

Արտաշեսյանների արքաներից առաջինը դրամ՝ պղնձե մետաղադրամներ, հատվել է Տիգրան Ա-ի (մ.թ.ա. 123-96 թթ.) օրոք:

Տիգրան Մեծի պատկերով Անտիոքում հատված արծաթե մետաղադրամ
Տիգրան Մեծի պատկերով Անտիոքում հատված արծաթե մետաղադրամ

 

Տիգրան Մեծ անունով և դիմանկարով դրամ
Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամ

Տիգրան Մեծի օրոք հատվել են արծաթե և պղնձե մետաղադրամներ՝ Արտաշատի ու Տիգրանակերտի դրամահատարաններում, ինչպես նաև Սիրիայի քաղաքներում՝ Անտիոքում, Դամասկոսում: Հայաստանում հատված դրամների վրա գրված է «Արքայից արքայի Տիգրանի» գրությունը, իսկ Անտիոքում, Դամասկոսում՝ «Արքայի Տիգրանի»: Մետաղադրամների դիմերեսին Տիգրան Մեծի դիմապատկերն է դեպի աջ: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով:

Արտավազդ Բ-ի պատկերով մետաղադրամ
Արտավազդ Բ-ի պատկերով մետաղադրամ

Դրամներ հատվել են նաև Տիգրան Մեծից հետո: Արտավազդ Բ-ի ժամանակ հատված արծաթյա դրամի վրա պատկերված է քառաձի մարտակարգ և աստվածուհի Նիկեն: Արտաշեսյան վերջին՝ Տիգրան Դ-ի ժամանակ հատված դրամի վրա նաև Էրատո թագուհու պատկերն է: Էրատոն եղել է Տիգրան Դ-ի քույրը, և եղբոր հետ միասին է կառավարել երկիրը:

photo_170691_cb955adc8

Հողաբաժան սահմանաքարեր
Հողաբաժան սահմանաքարեր

 

Արտաշեսյան թագավորության զինանշանը ՀՀ հուշադրամի դարձերեսի վրա, 1995
Արտաշեսյան թագավորության զինանշանը ՀՀ հուշադրամի դարձերեսի վրա, 1995

 

Տեքստը և լուսանկարները՝ ինտերնետի բաց աղբյուրների

Քարտեզը՝ Հայաստանը Տիգրան Մեծի օրոք