Հայաստան-Չինաստան ապրանքաշրջանառությունը 1995-2021 թվականներին

5205

Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին:

Նույն տարվա հուլիսին Չինաստանը Երևանում բացեց դեսպանություն։

1996 թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվեց Հայաստանի դեսպանությունը:

Չինաստանը Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից է։

2021 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը առաջին անգամ գերազանցել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը: 2021-ին ՀՀ-ն Չինասատան է արտահանել ավելի քան 393 միլիոն դոլարի, ներմուծել 867 միլիոն դոլարի ապրանք:

Ներկայացնում ենք Հայաստան-Չինաստան ապրանքաշրջանառությունը ըստ տարիների՝ վկայակոչելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները.

տարի                          արտահանում                      ներմուծում

2021                          393.183.100 ԱՄՆ դոլար            867.088.300

2020                          289.825.900                             674176.100

2019                          193.709.000                             751.617.600

2018                          107.222.400                              663.904.100

2017                          118.529.400                              477.701.500

2016                           96.450.500                               367.551.900

2015                           165.359.400                             327.209.800

2014                           171.030.800                              433.109.300

2013                           106.059.400                              400.197.900

2012                            31.293.900                               410.736.600

2011                            16.292.800                               414.736.500

2010                            30.914.300                               412.917.000

2009                             17.880.400                               293.114.400

2008                             1.817.500                                 391.606.100

2007                             7.972.500                                199.023.000

2006                              546.700                                  115.248.900

2005                              9.741.000                                68.519.200

2004                             23.893.700                                42.355.500

2003                              4.984.800                                34.630.100

2002                              433.100                      10.732.500 (ըստ արտահանող երկրի)

2001                               67.200                          8.160.500 (ըստ արտահանող երկրի)

2000                               573.300                        6.254.100 (ըստ արտահանող երկրի)

1999                               66.900                          4.888.200 (ըստ արտահանող երկրի)

1998                             123.900                          9.960.400 (ըստ արտահանող երկրի)

1997                                900                             741.3600 (ըստ արտահանող երկրի)

1996                              25.300                            829.200 (ըստ արտահանող երկրի)

1995                               3.900                             357.500 (ըստ արտահանող երկրի)

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը:

Այցեր

Չինաստան

1992թ. հուլիս Փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանի պաշտոնական այց
1996թ. մայիս Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պետական այց
1996թ. դեկտեմբեր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի պաշտոնական այց
1999թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այց
2000թ. դեկտեմբեր Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային այց
2001թ. փետրվար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պաշտոնական այց
2004թ. սեպտեմբեր Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այց
2005թ. հունիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի աշխատանքային այց
2008թ. դեկտեմբեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այց
2009թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց
2010թ. մայիսի Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այց
2010թ. սեպտեմբերի Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այց
2013թ. հուլիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց
2013թ. սեպտեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այց
2015թ. մարտ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այց
2015թ. սեպտեմբեր Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այց
2016թ. ապրիլ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այց
2019թ. մայիս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այց

 

Հայաստան

1996թ. ապրիլ ՉԺՀ Պետխորհրդի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ցիան Ցիչենի պաշտոնական այց
2003թ. սեպտեմբեր Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական Կոմիտեի անդամ Լուո Գանի այց
2004թ. հոկտեմբեր ՉԺՀ ԱԳ նախարար Լի Ջաոսինի պաշտոնական այց
2011թ. փետրվար ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ձիեչիի այց
2011թ. ապրիլ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի պաշտոնական այց
2016թ. մայիս ՉԺՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի պաշտոնական այց
2016թ. հունիս ՉԺՀ Պետխորհրդի առաջին փոխվարչապետ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Ճան Գաոլիի պաշտոնական այց
2019թ. ապրիլ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ԺՆՀԺ) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այց
2019թ. մայիս ՉԺՀ Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վանգ Յիի պաշտոնական այց

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

  • Առևտրատնտեսական համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև, 9.01.1992թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին, 4.07.1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և տուրիզմի բնագավառներում համագործակցության վերաբերյալ, 4.07.1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 4.07.1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Չինաստանից Հայաստան ապրանքների ներկրման համար պետական վարկի մասին, 4.07.1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարության միջև` առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ, 26.08.1993թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև բանկային համագործակցության վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինական Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ռազմա-արդյունաբերական և տեխնիկական համագործակցության մասին, 28.05.1997թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի և տեխնիկական վերահսկողության պետական բյուրոյի միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին, 15.05.1998թ., Ժնև
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, 19.04.1999թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին, 9.09.1999թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, 10.12.2000թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի պետական գլխավոր վարչության միջև սպորտային համագործակցության մասին, 17.10.2002թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 27.09.2004թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին, 13.06.2005թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 26.09.2005թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 28.12.2007թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 24.06.2009թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 11.09.2009թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 2.06.2010թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 12.04.2011թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 10.09.2013թ. , Դալիան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին, 10.09.2013թ., Դալիան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև բանկային ոլորտում համագործակցության մասին, 27.03.2014թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 23.12.2014թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին,03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին 03.2015թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին, 25.03.2015թ.
  • ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիր, 25.03.2015թ.
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 06.2016թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 05.2017թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին, 09.2018թ., Կուանգճոու
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին, 26.05.2019թ., Երևան
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին, 26.05.2019թ., Երևան

 

Արձանագրություններ

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կոնսուլտացիաների մասին, 4.07.1992թ., Պեկին
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության Կոմիտեի միջև կոնվերսիայի բնագավառում համագործակցության մասին, 21.10.1997թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև Հյուպատոսական Կոնվենցիայի վավերագրերի փոխանակման վերաբերյալ, 29.10.1997թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին, 14.11.2011թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդարկցությունների մասին, 25.07.2013թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության միջև Հայաստանից Չինաստան արտահանվող արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժության ոլորտի և բույսերի պահպանության մասին, 26.05.2019թ., Երևան

Հուշագրեր

  • Հուշագիր ՉԺՀ Ձիանսու նահանգի առևտրատնտեսական կառավարական պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի մասին, 2.09.1998թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերից պաշտպանության հարցերով վարչության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, 27.09.2004թ., Պեկին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին, 12.04.2011թ.
  • Հուշագիր հայկական «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև համագործակցության մասին, 12.04.2011թ.
  • Հուշագիր համագործակցության մասին Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև, 29.07.2011թ.
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ, 14.11.2011թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Չինաստանի արտաքին հարաաբերությունների համալսարանի միջև համագործակցության վերաբերյալ, 25.07.2013թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների նվազեցման և աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության մասին, 10.09.2013թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ Հայաստան խմբային ճանապարհորդության դյուրացման մասին, 26.08.2014թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին, 23.03.2015թ.
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի Ճանապարհի Տնտեսական Գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին, 25.03.2015թ.
  • Հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին, 6.06.2016թ., Երևան
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ, 14.06.2016թ.

Այլ

  • Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստաման մասին, 6.04.1992թ., Երևան
  • Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, 26.12.1993թ., Երևան
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության 1997-1998թթ. մշակութային համագործակցության մասին, 5.05.1996թ., Պեկին
  • Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 1999-2000թթ. համար մշակույթի բնագավառում համագործակցության մասին, 20.09.1998թ., Երևան
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2003-2004թթ. մշակութային համագործակցության մասին, 30.04.2002թ., Երևան
  • Համատեղ Հայտարարություն Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, 25.09.2004թ., Պեկին
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2005-2007թթ. մշակութային համագործակցության մասին, 27.09.2004թ., Պեկին
  • Ծրագիր 2012-2013թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության, 11.06.2012թ.
  • Համատեղ Հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության և հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2019թթ. մշակութային համագործակցության մասին, 10.06.2016թ., Երևան