Գաբրիել Նորատունկյանը ծնվել է Տիվրիկի Գասմա գյուղում՝ հայտնի և ազդեցիկ հացագործների ընտանիքում, որը նաև օսմանյան բանակի և վառոդարանի հացի մատակարարն էր: 1869 թվականին ավարտել է Պոլսի Քադըքյոյի ֆրանսիական վարժարանը, 1870-1875 թթ Փարիզի իրավաբանական դպրոցը:
Սովորելու տարիներին նշանակվել է Ֆրանսիայում Օսմանյան կայսրության դեսպանատան կցորդ:
1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո նշանակվել է սահմանագծման և մի շարք միջազգային հանձնաժողովների անդամ:
1883 թվականից, ավելի քան 20 տարի եղել է Բարձր Դռան իրավագետ-խորհրդական:
1894 թվականին ընտրվել է Կ.Պոլսի Ազգային ժողովի նախագահ:
1908 թվականի Երիտթուրքական հեղաշրջումից հետո նշանակվել է Օսմանյան կայսրության Առևտրի, Հանրօգուտ աշխատանքների, իսկ 1912-1913 թթ՝ Արտաքին գործերի նախարար:
1922-1923 թթ Լոզանի խորհրդաժողովում գլխավորել է Հայ Ազգային պատվիրակությունը:
Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Ֆրանսիայում, եղել է ՀԲԸՄ պատվավոր նախագահը 1928թ:










