Հայաստան-Ադրբեջան սահմանը

1173

Հայ-ադրբեջանական վարչական սահմանը հիմնականում ձևավորվել էր 1930-ականների կեսերին: Իր ուրվագծով այն ամենաբարդերից մեկն էր ԽՍՀՄ-ում։

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանը ներառում էր հանրապետությունների միջև հիմնական սահմանը և Հայաստանի ու Նախիջևանի էքսկլավի միջև սահմանը, չորս անկլավ, սահմանի հյուսիսային ու հարավային հատվածներում բազմաթիվ կիսաանկլավներ, ինչպես նաև միմյանց տարածքների մեջ մխրճվող բազմաթիվ կտրտված գծեր ու «լեզվակներ»։

Սահմանագծի բարդությունը միայն քարտեզագրական չէր: Այն անմիջականորեն ազդում էր հաղորդակցությունների վրա։ Գորիս–Կապան, Իջևան–Նոյեմբերյան և Իջևան–Ղազախ ճանապարհները հատում էին հարևան հանրապետության վարչական սահմանը, երբեմն՝ մի քանի անգամ։
 
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկարությունը կազմում է 1.004,16 կիլոմետր, որից.
 
Հայաստան-Ադրբեջան հիմնական սահմանը, բացի Նախիջևանն ու անկլավները՝ 681.10 կիլոմետր,
 
Հայաստան-Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն սահմանը՝ 247.99 կիլոմետր,
 
Արծվաշենի պարագիծը՝ 27.22 կիլոմետր,
 
Յուխարը Ասկիպարայի՝ Վերին Ոսկեպարի պարագիծը՝ 22.01 կիլոմետր,
 
Սոֆուլու-Բարխուդարլուի պարագիծը՝ 14.52 կիլոմետր, 
 
Տիգրանաշենի՝ Քյարքիի պարագիծը՝ 11.32 կիլոմետր:
 
Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի երկու ուսումնասիրություններն այս թեմայով՝