Երեկ մեր անվանի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը այցելեց Բաքվի հայոց Հռիփսիմյան դպրոց:
Նրան դիմավորեցին հոգաբարձության ներկայացուցիչները: Դպրոցի մեծ միջանքում զույգ-զույգ կանգնած էին աշակերտուհիները իրենց ուսուցիչների հետ: Աշակերտուհիներից շատերի ձեռքին կային թարմ ծաղիկների փնջեր, մատուցանելու իրենց սիրելի բանաստեղծին: Հենց որ դռան շեմքին երևաց բանաստեղծը, ամբողջ դպրոցը դղրդաց կեցցեներով: Դպրոցական երգեցիկ խումբը պ. Ա. Մայիլjանի ղեկավարությամբ երգեց դպրոցական հիմնը: Այնուհետև դպրոցի տեսուչը բարի գալուստի մի քանի խոսք ուղղեց բանաստեղծին: Կարդացվեցին և արտասանվեցին Թումանյանի բանաստեղծություններից:
Դպրոցական խումբը երգեց բացի ժողովրդական երգերից, նաև «Անուշ»-ից մի կտոր և «Իմ երգը»: Վերջում խոսեց բանաստեղծը և ասաց մոտավորապես հետևյալը, «Հայ գրողին, հայ բանաստեղծին այսօր ոգևորողը հայ դպրոցը պիտի լինի: Ասված է՝ տղա կրթել, նշանակում է մարդ կրթել և աղջիկ կրթել, նշանակում է մայր կրթել, ընտանիք կրթել: Նա շնշտեց, որ դարերի ավերակների վրա նոր-նոր շենքեր պիտի կառուցանել և մայրենի խոսքը պիտի կենդանի պահել միշտ:Ձեր ուսուցիչները ձեզ առաջնորդում են ոչ թե երկրներ, հողեր գրավելու,այլ հոգեկան նվաճումներ անելու և լուսավորության դռները բանալու ձեր առաջ: Հայ գրողը, հայ բանաստեղծը միշտ կոգևորվի, տեսնելով այն կառուցվածքը,որի վրա աշխատելու է մատաղ սերունդը»:
Աշակերտությունը ոգևորված իրենց սրտակից բարեկամի խոսքերից, նորից դղրդացրեց օդը կեցցեներով:
«Արև», թիվ 173, 2 նոյեմբերի, 2014թ













